Bella darbinyan biography
Human ; image · Bella 2, × 3,; MB ; sex or gender · female ; date of birth..
Բելլա Դարբինյան
Բելլա Պավելի Դարբինյան (Կուզնեցովա, փետրվարի 10, 1936(1936-02-10), Կիրովական, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2005(2005-08-23), Երևան, Հայաստան), հայ երգչուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1966)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, 1959 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (սովորել է Տաթևիկ Սազանդարյանի դասարանում), 1962 թվականից ուսումը շարունակել է ՄոսկվայիՄեծ թատրոնին կից ստուդիայում։ Հանդես է եկել Կարմենի, Ազուչենայի, Ամներիսի և այլ օպերային դերերով։ Այնուհետև ընտրել է էստրադային երգչուհու ուղին։ 1961-1966 թվականներին եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի մեներգչուհի, 1966-1996 թվականներին` Հայաստանի ռադիոպետկոմի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Կատարել է էստրադային, ժողովրդական երգեր, գուսանական ռոմանսներ[1][2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելլա Դարբինյանը մահացել է 2005 թվականի օգոստոսի 23-ին Երևանում՝ կոկորդի քաղցկեղից։